Dior-ի փոքրիկ թատրոնը. նորաձևության տան ցուցադրությունը Չենդու քաղաքում (լուսանկարներ, տեսանյութեր)
Dior նորաձևության տան թիմը հատուկ Le Petit Theatre Dior ցուցադրության համար ստեղծել է բրենդի հայտնի զգեստների փոքր կրկնօրինակները, գրում է buro247.ru-ն։
Հեռավոր 1945թ. մարտին Փարիզը դեռևս վերականգնվում էր պատերազմից հետո։ Սակայն յուրահատուկ ցուցադրությունը գրավում է հազարավոր հյուրերի. Theatre of Fashion-ում ներկայացվում են այդ ժամանակի համաշխարհային գլխավոր դիզայներ Քրիստիան Դիորի ստեղծած հագուստների փոքր կրկնօրինակները։ Սակայն մինչ օրս հայտնի չէ, թե արդյոք անձամբ Դիորը մասնակցել է նմուշների ստեղծմանը։ Իսկ ահա նրա մտերիմ ընկերները՝ Քրիստիան Բերարը և Ժան Կոկտոն, իրենց փոքր գլուխգործոցները ներկայացրել են ցուցադրության ժամանակ։ Մի քանի տարի անց Փարիզը վերջնականապես վերականգնվում է պատերազմից հետո, իսկ Քրիստիան Դիորը 1947թ. դեկտեմբերի 12-ին ներկայացնում է փարիզցիներին, այնուհետև ամբողջ աշխարհին հեղափոխական new look ոճը։
Dior-ի ներկայիս թիմը որոշել է անդրադառնալ 1945թ. ցուցադրությանը և հարգանքի տուրք մատուցել ընկերության վարպետներին, որոնք աշխատել են ամենահայտնի հիմնադրի հետ։ Չինաստանի Չենդու քաղաքում կայանալիք Le Petit Theatre Dior ցուցադրությանը կներկայացվեն կարևորագույն զգեստների փոքր կրկնօրինակները, որոնք ստեղծվել են նորաձևության տան գոյության ամբողջ պատմության ընթացքում։
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()










