Ֆանի Արդանը հրաժարվել է ընդգրկվել Տարկովսկու անվան կինոփառատոնի ժյուրիի կազմում

14:24 • 04.06.14

Ֆրանսիացի դերասանուհի Ֆանի Արդանը հրաժարվել է ընդգրկվել Տարկովսկու անվան «Հայելի» կինոփառատոնի ժյուրիի կազմում՝ անձնական հանգամանքների բերումով, գրում է newsru.com-ը։

 

Կինոփառատոնի մամուլի ծառայությունից նշել են, որ փառատոնի միջազգային ժյուրին կաշխատի հաստատված կարգով՝ առանց նախագահի։ Նախորդ տարի նման իրավիճակ էր ստեղծվել, սակայն՝ գաղափարական պատճառներով։ Այդ ժամանակ ժյուրին համարել էր, որ արվեստում չկան ղեկավարներ և ենթականեր։

 

Այս տարի կինոփառատոնի ժյուրիի կազմն անփոփոխ է։ Իրենց մասնակցությունն են հաստատել չեխ ռեժիսոր Միրա Ֆորնայը, ամերիկացի պրոդյուսեր Հայդի Ջո Մարկելը, պորտուգալացի դերասանուհի Իզաբել Ռութը, ռեժիսոր Հուան Ցզին և «Կինոտավր» կինոփառատոնի ծրագրային տնօրեն Սիտորա Ալիևան։

 

Անդրեյ Տարկովսկու անվան «Հայելի» 8-րդ կինոփառատոնը կանցկացվի ՌԴ Իվանովյան մարզում հունիսի 10-15-ը։ Այս տարի կինոֆորումի հիմնական թեման կլինի «Կինը՝ կինեմատոգրաֆում»։