Փոլ Ուոքերի կրտսեր եղբայրը կնկարահանվի «Ֆորսաժ-7» ֆիլմում

12:00 • 04.06.14

Կալիֆոռնիայում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած դերասան Փոլ Ուոքերի կրտսեր եղբայրը դեր կստանա հանրահայտ «Ֆորսաժ» ֆիլմաշարի հերթական մասում։

 

Ինչպես հայտնում է Газета-ն՝ The Daily Mail-ին հղումով, 25-ամյա Քոդի Ուոքերը կմիանա դերասանական կազմին, իսկ նրա հանգուցյալ եղբոր կերպարը՝ Բրայան Օ՛Քոնորը, կգնա հանգստի։

 

«Սա հարգանքի յուրահատուկ տուրք է Փոլին, ում եղբոր շնորհիվ Ուոքեր ազգանունը կմնա «Ֆորսաժ» ֆիլմում»,-ասել է քաջատեղյակ աղբյուրը։