Ուկրաինացի երգիչ Պոտապը բեմից շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ «ուկրաինացի արտիստներին ընդունելու համար» (տեսանյութ)
RU.TV մրցանակաբաշխության ընթացքում, որը տեղի է ունեցել Մոսկվայում, ուկրաինացի հայտնի երգիչներ Պոտապն ու Նաստյա Կամենսկիխը կատարել են «Всё Пучком» երգը, որի տեսահոլովակը նոմինացված էր «Լավագույն տեսահոլովակ» և «Լավագույն պարային տեսահոլովակ» անվանակարգերում, հայտնում է korrespondent.net-ը։
Երգի կատարումից հետո Նաստյա Կամենսկիխը հանել է Պոտապի տաբատը և վերջինիս թողել ներքնազգեստով։
«Ստաս Կոստյուշկին («Чай Вдвоем» խմբի նախկին անդամ), ե՛ս եմ մերկապարի արքան, ե՛ս»,-ասել է արտիստը։
Հետո Պոտապը բեմից ասել է. «Ժողովուրդ, պաշտոնապես, բոլոր ուկրաինացի արտիստների կողմից՝ Ռուսաստա՛ն, շնորհակալ ենք, որ ընդունում եք մեզ»։










