Վինսենտ վան Գոգի ականջի վերարտադրված տարբերակը ցուցադրվել է Գերմանիայում
Երբ 100 տարի առաջ հայտնի հոլանդացի գեղանկարիչ Վինսենտ վան Գոգը կտրեց իր ականջն ու, թղթի մեջ փաթաթած, ուղարկեց այն ֆրանսիական մի հասարակաց տուն, նա անգամ պատկերացում չուներ, որ տարիներ անց մասնագետներին կհաջողվի նորարարական տեխնոլոգիաներիր միջոցով վերստեղծել դրա կրկնօրինակը։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, գերմանացի մասնագետները, օգտագործելով Վան Գոգի եղբոր՝ Թեոյի թոռան թոռան թոռի՝ Լյով վան Գոգի ականջի կռճիկը, 3D տպիչի միջոցով աճեցրել են տաղանդավոր նկարչի կտրված ականջի կրկնօրինակը։ Աղբյուրը նկատում է, որ համակարգչային մոդելավորման շնորհիվ ստացված նմուշը հնարավորինս նման է Վան Գոգի ականջին։
Ներկայում ականջը ցուցադրվում է Գերմանիայի թանգարաններից մեկում։ Ցուցադրությունը կտևի մինչ ընթացիկ տարվա հուլիսի 6-ը։ Չի բացառվում, որ եկող տարի այն ներկայացվի նաև Նյու Յորքում։











