Ուկրաինացի լրագրողը Բրեդ Փիթի վրա հարձակում գործելու մեղադրանքով 3 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել

23:54 • 05.06.14

Լոս Անջելեսի դատարանը ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկին «Կործանարար» ֆիլմի պրեմիերայի ժամանակ Բրեդ Փիթի վրա հարձակում գործելու մեղադրանքով 3 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Лента.ru-ին:


Ուկրաինացի լրագրողը ոչ մի կերպ չի մեկնաբանել իր արարքը և չի հայտնել՝ մտադի՞ր է,արդյոք, այցելել հոգեբույժի:


Նա միայն նշել է, որ դատարանի լսումների ժամանակ չի համարձակվել կատակել և ողջ գործընթացին շատ լուրջ է վերաբերել: