Prada-ն Վենետիկում կներկայացնի The Art of Sound ցուցադրությունը (լուսանկարներ)

15:15 • 05.06.14

Վենետիկի Ca’ Corner della Regina պատկերասրահում հունիսի 7-ին Prada նորաձևության տան հովանու ներքո իր աշխատանքը կսկսի The Art of Sound ցուցադրությունը, որը, կազմակերպիչների խոսքով, անցյալի և ներկայի «հետաքննություն» է, որում փորձում են հասկանալ և ավելին իմանալ ձայների և արվեստի միջև եղած բարեկամության մասին, ինչպես նաև այն, թե ինչպես են զարգացել դրանք վերջին 5 դարերի ընթացքում, գրում է buro247.ru-ն։

 

Այդ զարգացմանը հետևելու համար, որոշվել է դիմել երաժշտական գործիքներին, ուսումնասիրել նկարիչ-երաժիշտների դերը և այն ոլորտները, որտեղ տեսողական արվեստը և երաժշտությունը շատ սերտ կապ ունեն միմյանց հետ։

 

Կներկայացվի ավելի քան 180 նմուշ՝ ժամացույցներ, զանգակներ, երաժշտական ավտոմատներ, նկարներ, նոտաներ, քանդակներ և ամենակարևորը՝ երաժշտական գործիքներ։


Ցուցադրությունը կտևի մինչև 2014թ. նոյեմբերի 3-ը։

 Prada открыли выставку The Art Of Sound

Prada открыли выставку The Art Of Sound (фото 1)

Prada открыли выставку The Art Of Sound (фото 2)

Prada открыли выставку The Art Of Sound (фото 3)

Prada открыли выставку The Art Of Sound (фото 4)

Prada открыли выставку The Art Of Sound (фото 5)

Prada открыли выставку The Art Of Sound (фото 6)