Rolling Stones-ի թելավիվյան համերգի ժամանակ 150 երկրպագու բուժօգնության կարիք է զգացել
Բրիտանական լեգենդար Rolling Stones ռոք խումբը համերգ է ունեցել Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում, որը, սակայն, այդքան էլ հարթ չի ընթացել։
Ինչպես տեղեկացնում է The Jerusalem Post-ը, խմբի 150 երկրպագու ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառով ստիպված է եղել համերգի ժամանակ բուժօգնության դիմել։
Բժիշկների խոսքերով` երկրպագուների մոտ նկատվել են ջրազրկում, ասթմայի սուր նոպաներ ու գլխապտույտ։ Նշվում է, որ ևս 2 մարդ հոսպիտալացվել է՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով։










