Ֆրանսիայում Պանթեոնը զարդարվել է «սելֆիներով» (լուսանկարներ)

11:06 • 06.06.14

Փարիզի Պանթեոնը՝ հայտնի ֆրանսիացիների վերջին հանգրվանը, զարդարվել է 4.000 «սելֆիներով» (ինքնալուսանկարներով), հայտնում է RT-ն:

 

Աշխատանքների հեղինակը ֆրանսիացի լուսանկարիչ JR-ն է:

Պանթեոնը 18-րդ դարի կառույց է, ունի 110 մ երկարություն, 84 մ լայնություն, 83 մ բարձրություն: Այնտեղ են գտնվում Վոլտերի, Դյումայի, Հյուգոյի, Մարի Կյուրիի և այլոց մասունքները: