Կաննում փորձել են վաճառել Նիքոլաս Քեյջի մասնակցությամբ գոյություն չունեցող ֆիլմեր
Վերջերս Ֆրանսիայում կայացած Կաննի կինոփառատոնի ժամանակ կինոգործակալները փորձել են վաճառել մի քանի կինոնախագիծ, որոնցում իբր համաձայնել է նկարահանվել հոլիվուդյան հայտնի դերասան Նիքոլաս Քեյջը։
Ինչպես նշում է Интерфакс-ը՝ The Hollywood Reporter-ին հղումով, այդ նախագծերի թվում են «Կարմիր ջոկատ», «5 րոպե ապրելու համար», «Մութ ճանապարհ» ֆիլմերը։ Հաղորդվում է, որ Քեյջը հետաքրքրված է եղել այս նախագծերով, սակայն Կաննի կինոփառատոնի մեկնարկից առաջ հրաժարվել է դրանցից։
Իրավիճակը մեկնաբանել է դերասանի մենեջերը՝ ասելով, որ ներկայում շուկան ողողված է Քեյջի մասնակցությամբ ոչ իրական ֆիլմերով։










