Բրեդ Փիթը կդառնա Լուպիտա Նիոնգոյի մասնակցությամբ ֆիլմի պրոդյուսերը

12:19 • 06.06.14

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը կլինի ներգաղթյալների մասին ֆիլմի պրոդյուսերը, որում գլխավոր դերը կկատարի դերասանուհի Լուպիտա Նիոնգոն, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

 

Ֆիլմը կնկարահանվի Չիմանանդա Նգոզի Ադիչիի «Ամերիկանա» վեպի հիման վրա։ Գիրքը պատմում է երկու երիտասարդ նիգերացիների սիրո մասին։

 

2013-ին Փիթի Plan B ընկերությունը զբաղվել է ռեժիսոր Սթիվ Մաքքուինի «Ստրկության 12 տարիներ» ֆիլմի առաջխաղացմամբ, որն արժանացել է 3 «Օսկար» մրցանակի։ Նիոնգոն արժանացել է մրցանակի «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։