Անջելինա Ջոլին ծննդյան տարեդարձը նշել է Շանհայում և կիսվել իր գլխավոր ցանկությամբ (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ծննդյան 39-ամյակը (հունիսի 4-ին է) նշել է Շանհայում՝ «Մալեֆիսենտա» ֆիլմի համաշխարհային շրջագայության ընթացքում։
Չինական մամուլի հետ շփման ժամանակ Անջելինան խոստովանել է, որ նվեր է ստացել դիսնեյյան հեքիաթի ոճով պատրաստված մեծ տորթ, գրում է loveradio.ru-ն։
Դերասանուհին փչել է տորթի մոմերը և ցանկություն պահել, որը չի թաքցրել ոչ ոքից. «Ինչպես ցանկացած մայր՝ իմ ցանկությունը յուրաքանչյուր տարի նույնն է։ Ես ցանկանում եմ, որ իմ երեխաները և իմ ընտանիքն առողջ լինեն»։
Ջոլիին շնորհավորել են Բրեդ Փիթը և նրանց 6 երեխաները։ Նրանք ծանոթացել են քաղաքի տեսարժան վայրերին։ «Երեխաները պարզապես հրաշալի ժամանակ են անցկացրել։ Վիվյենը նույնիսկ խնդրել է ինձ՝ չվերադառնալ տուն։ Ամենից շատ մենք ուրախ էինք, որ կարող ենք պարզապես զբոսնել բոլորս միասին։ Տեղացիները շատ բարեհամբույր են և բարյացակամ։ Դա հիանալի էր»,- պատմել է դերասանուհին։
























