Կանադացին սթրիթ արտի հայտնի նկարչի գլուխգործոցները վերարտադրել է լեգոյի օգնությամբ
Կանադացի լուսանկարիչ Ջեֆ Ֆրիզենը հետաքրքիր աշխատանք է ներկայացրել՝ սթրիթ արտի հայտնի նկարիչ Բենքսիի նկարները վերարտադրելով լեգոյի օգնությամբ:
Ինչպես գրում է Huffington Post-ը՝ «Բրիքսի» խորհրդավոր անվանումն ստացած աշխատանքների շարքում մրցանակակիր լուսանկարիչը լոգոյի մասնիկներով հավաքել է Բենքսիի նշանավոր նկարներից մի քանիսը՝ դրանց էլ ավելի ինքնատիպ տեսք հաղորդելով:
Լուսանկարիչն այս շարքը ներկայացրել է պարզապես զվարճացնելու իր հետևորդներին Instagram-ում, որտեղ էլ տեղադրել է իր «քանդակների» լուսանկարները:










