Գեղեցիկ և վառ լուսանկարներ՝ արված HDR տեխնոլոգիայով

13:46 • 09.06.14

HDR-ը (High Dynamic Range) լուսանկարչության ոլորտում թվային ժամանակաշրջանի հետ կապված նորարարություններից է, որը բնորոշվում է «լայն դինամիկ դիապազոնով» և կապված է լուսանկարի և ֆոտոտպագրության յուրահատկությունների հետ, գրում է AdMe.ru-ն:

 

Այդ ֆենոմենը հիմնվում է նրա վրա, որ մարդու աչքը տեսնում է շատ ավելի երանգներ, քան կարող է ցույց տալ ցանկացած ժամանակակից տպագիր սարք կամ մոնիտոր: Դրա համար մեկ լուսանկարի մեջ ողջ դինամիկ դիապազոնն ընդգրկելու համար հարկավոր են մի քանի լուսանկարներ՝ տարբեր էքսպոզիցիաներով իրար միացված, և այդ ժամանակ հնարավոր է տեսնել և՛ արևի շուրջ գեղեցիկ, մանրամասն մշակված ամպերը, և՛ ստվերում գտնվող իրերը:

 

Այդ տեխնիկայի օգտագործմամբ ստացված լուսանկարները երբեմն սյուրռեալիստական են, բայց չափազանց գեղեցիկ: