Ջեյ Լոն հրաժարվել է ելույթ ունենալ Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը

12:55 • 09.06.14

Հայտնի ամերիկյան երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրաժարվել է ելույթ ունենալ Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական բացման արարողությանը, որտեղ նա ռեփեր Pitbull-ի ու բրազիլուհի Կլաուդիա Լիետեի հետ պետք է կատարեր առաջնության պաշտոնական երգը։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, FIFA-ն, առանց որևէ հստակ պատճառ նշելու, հաստատել է, որ Լոպեսը հինգշաբթի՝ հունիսի 12-ին, ելույթ չի ունենա Բրազիլիայում կայանալիք միջոցառմանը։ Երգչուհու պաշտոնական ներկայացուցիչները ևս հաստատել են այս տեղեկությունը։

 

Այսպիսով՝ We Are One պաշտոնական երգը հինգշաբթի՝ Բրազիլիա-Խորվաթիա խաղից առաջ Սան Պաուլոյում կկատարեն միայն Pitbull-ն ու Լիետեն։