Գրիգորի Լեպսը կարող է զրկվել բեմական անունից

12:08 • 09.06.14

Հայտնի երգիչ Գրիգորի Լեպսից (Լեպսվերիձե) փորձում են խլել ստեղծագործական կեղծանվան իրավունքը, հայտնում է Известия-ն՝ մանրամասնելով, որ ««Հրեաների աչքերով» մեդիա խումբ» ՍՊԸ -ն հայտ է ներկայացրել երգչի լոգոտիպը (GL) գրանցելու համար։

 

ՍՊԸ-ի ներկայացուցիչ Վիտալի Դորոշենկոն բացատրել է, որ Լեպսը չի հասցրել ժամանակին գրանցել իր ապրանքանշանները, ուստի ընկերությունը ներկայում փորձում է զրկել Լեպսին բեմական կեղծանվան իրավունքից։

 

Հայտը ներկայացրած կողմը պատմել է, որ հաջողության հասնելու դեպքում Լեպսին կվերադարձվեն ապրանքանշանի բոլոր իրավունքները։ 

 

Երգչի ներկայացուցիչները չեն կարողացել մանրամասն մեկնաբանություն տալ այս հարցի առնչությամբ, սակայն նկատել են, որ Լեպսը ևս նման հայտ է ներկայացրել։

 

Մասնագետների կարծիքով՝ ««Հրեաների աչքերով» մեդիա խումբ» ՍՊԸ-ն դժվար թե կարողանա ստանալ Լեպսի բրենդների իրավունքը։