Հին և դեն նետված գրքերի նոր կյանքը թայվանցի հեղինակի աշխատանքներում (լուսանկարներ)
Թայվանցի քանդակագործ Լոնգ Բին Չենը որոշել է նոր կյանք հաղորդել անպիտան գրքերին՝ ստեղծելով հրաշալի քանդակներ։ Իր աշխատանքների համար հեղինակն օգտագործել է հեռախոսագրքեր, ամսագրեր և այլ օգտագործված և դեն նետված գրքեր, գրում է huffingtonpost.com-ը։
Չենի աշխատանքներն առաջին հայացքից տպավորություն են ստեղծում, թե պատրաստված են քարից կամ փայտից, և միայն շատ ուշադիր զննելու դեպքում հասկանալի է դառնում, որ զանազան կերպարների ստեղծման համար հեղինակն օգտագործել է միայն գրքեր։
![]()
















