Սթիվեն Սփիլբերգը կէկրանավորի տարվա լավագույն ներկայացումը
Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգին պատկանող Amblin ընկերությունը կզբաղվի մինի սերիալի արտադրությամբ՝ «All The Way» բրոդվեյյան բեմադրության հիման վրա, որը 2014-ին ստացել է «Թոնի» թատերական մրցանակ, հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով Deadline-ին։
Ենթադրվում է, որ ֆիլմում կնկարահանվի թատերական տարբերակի գլխավոր դերակատար Բրայան Քրենսթոնը, ով նույնպես արժանացել է «Թոնի» մրցանակի՝ «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում։
Ռոբերտ Շենկանի «All The Way» պիեսն ԱՄՆ 36-րդ նախագահ Լինդոն Ջոնսոնի կառավարման առաջին տարվա մասին է։ Գործողությունները տեղի են ունենում 1964-ին՝ Ջոն Քենեդու սպանությունից հետո։










