Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը նկարահանումների համար նոր վայր են փնտրում
Հոլիվուդյան աստղեր Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը 36 ժամ են անցկացրել Մալթայում՝ տեսարժան վայրերն ուսումնասիրելու և ֆիլմի համար վայրեր փնտրելու համար, որի աշխատանքները նախատեսվում է սկսել այս տարի, գրում է segodnya.ua-ն։
Զույգն առավել շատ ժամանակ է անցկացրել Գոզո կղզում. համաձայն լեգենդի՝ հենց այս կղզում է Կալիպսո նիմֆան 7 տարի գերության մեջ պահել Ոդիսևսին։
Բրիտանական մամուլը հայտնում է, որ աստղային զույգը Մալթան դիտարկում է որպես նոր ֆիլմի նկարահանումների վայր։ Նրանց ուղևորության հաջորդ կետը կլինի Լոնդոնը։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգի հետ դերասանուհին կանցկացնի գագաթնաժողով՝ թեժ կետերում բռնությունը դադարեցնելու վերաբերյալ։ Անջելինա Ջոլին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ պատվիրակն է։










