Նյու Յորքում ցուցադրվում են օրիգամի արվեստի ամենաբարդ նմուշները (լուսանկարներ)
Նյու Յորքում ցուցադրվում են օրիգամի արվեստի ամենաբարդ նմուշներից որոշները, հայտնում է The Wall Street Journal-ը:
Ցուցահանդեսը ներկայացված է Նյու Յորքի Քուփերի միությունում՝ «Մակերևույթ և կառուցվածք» խորագրով:
Օրիգամին՝ թղթից ֆիգուրներ ստանալու հին ճապոնական արվեստն այս դեպքում ներկայացված է բարդ գործերով՝ ընդհանուր առմամբ 134-ով, որոնք 88 արվեստագետների ձեռքի աշխատանք են:
Լուսանկարները՝ հղումով:










