Փոլ Մաքքարթնին հիվանդության պատճառով չեղյալ է համարել համերգային շրջագայությունը

09:43 • 10.06.14

Բրիտանացի երաժիշտ Փոլ Մաքքարթնին հիվանդության պատճառով չեղյալ է հայտարարել մի շարք համերգներ ԱՄՆ-ում, որոնք նախատեսված են եղել հունիսի 14-ից 26-ը, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով Rolling Stone-ին:

 

«Ես շատ եմ ցավում, բայց կանցնի մի քանի շաբաթ, մինչ ես կրկին կկարողանամ բեմ դուրս գալ Ամերիկայում: Ես ինձ հիանալի եմ զգում, բայց բժիշկները խորհուրդ են տվել ինձ հանգստանալ որոշ ժամանակ»,- հայտարարել է նա:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փոլ Մաքքարթնին լքել է Ճապոնիան, որտեղ բուժման կուրս էր անցնում: