Մասնագետները հաստատել են Ռեմբրանդտի «նոր» դիմանկարի իսկությունը և գինը

12:12 • 10.06.14

Բրիտանացի մասնագետները հաստատել են, որ հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտի 1635-ի կտավն իրականում նրա ինքնադիմանկարն է. այս կերպ վերջ է դրվել արդեն 45 տարի այս կտավի շուրջ առկա առեղծվածին, հայտնում է Fox News-ը: 

 

Մինչ այդ կարծիք կար, որ աշխատանքը Ռեմբրանդտի աշակերտներից մեկի վրձնին է պատկանում:

Բրիտանիայի ազգային ֆոնդը, որին նվիրաբերվել է աշխատանքը, կարողացել է ֆիքսել հեղինակի ստորագրությունը՝ ներկի մի քանի շերտի տակ: Հատուկ լաքի կիրառությամբ նրանք կարողացել են տեսնել նաև աշխատանքի իսկական գույները: Աշխատանքը ենթարկվել է նաև ռենտգեն լուսանկարման և ինֆրակարմիր ճառագայթներով ուսումնասիրության:

 

Աշխատանքը գնահատվել է 50 մլն ԱՄՆ դոլար, սակայն ենթակա չէ վաճառքի, քանի որ Ազգային ֆոնդը պարտավոր է իրեն պահ տրված իրերը պահպանել բրիտանական հասարակության համար: