Յան Վերմեերի ամենավաղ շրջանի կտավը հանվել է աճուրդի

12:43 • 10.06.14

Հոլանդացի հայտնի նկարիչ Յան Վերմեերի հայտնի աշխատանքներից ամենավաղ շրջանին պատկանող «Սուրբ Պրաքսեդա» կտավը վաճառքի է հանվել Լոնդոնի Christie's աճուրդում։ «Հին վարպետների արվեստը և բրիտանական կերպարվեստը» անվանումով վաճառքը կկայանա հուլիսի 8-ին, հայտնում է РИА Новости-ն։

 

Կտավի նախնական արժեքը 6-8 մլն ֆունտ ստեռլինգ է։ «Սուրբ Պրաքսեդա»-ն նկարչի երկու աշխատանքներից մեկն է, որոնք գտնվում են անհատական հավաքածուներում։


Կտավը, որում պատկերված հռոմեացի Պրաքսեդան խնամում է մ.թ. 2-րդ դարում քրիստոնյա տառապյալներին, թվագրված է 1655-ին, երբ Վերմեերը եղել է 22 կամ 23 տարեկան։