Հայտնի է դարձել՝ ով է մարմնավորելու Ուիթնի Հյուսթոնին կենսագրական ֆիլմում (լուսանկարներ)

11:00 • 10.06.14

Lifetime կինոընկերությունը, որը հանդես էր եկել հանգուցյալ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մասին կենսագրական ֆիլմ նկարահանելու նախաձեռնությամբ, այժմ ընտրել է նաև գլխավոր դերակատարուհուն, հայտնում է styleblazer.com-ը:

 

Հյուսթոնին նոր ֆիլմում մարմնավորելու է մոդել Յայա ԴաԿոստան, ով ԱՄՆ-ում հայտնի է America’s Next Top Model նախագծից: Մոդելը մինչ այժմ հանդես է եկել մի քանի ֆիլմերում, սակայն Հյուսթոնի դերը նրա մեծ դեբյուտը կլինի կինոյում:

 

Ֆիլմը ռեժիսորական դեբյուտ կլինի Էնջելա Բեսեթի համար:

Նախատեսվում է, որ ֆիլմն էկրանին կհայտնվի 2015-ին: 

whitney-houston

Mr Blue/WENN.com Yaya Dacosta pf