Մայրաքաղաքում բացվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանի հուշաքանդակը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանի հուշաքանդակի հանդիսավոր բացման արարողությանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հուշաքանդակը տեղադրվել է Սայաթ-Նովայի պողոտայի և Ավագ Պետրոսյան փողոցի խաչմերուկին հարակից տարածքում: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Ավագ Պետրոսյանի ընտանիքի անդամները, բազմաթիվ արվեստագետներ ու երևանցիներ:
Ճարտարապետ Լևոն Ղալումյանի նախագծով և քանդակագործ Տիգրան Արզումանյանի կողմից իրականացված հուշաքանդակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Ավագ Պետրոսյանի որդուն՝ Արա Պետրոսյանին:










