Սառա Բրայթմանը 52 մլն դոլար կվճարի տիեզերք թռչելու համար

09:49 • 11.06.14

Բրիտանացի հայտնի երգչուհի Սառա Բրայթմանը տիեզերք թռչելու համար 52 մլն դոլար կվճարի, հայտնում է «Էխո Մոսկվի»-ն:

Այդ մասին հայտնել է Space Adventures ընկերությունը, որը «Ռոսկոսմոսի» հետ տիեզերական ճամփորդությունների հարցերով պայմանավորվածություններ է ձեռք բերում:

 

Այդ գումարի դիմաց նա կհայտնվի Միջազգային տիեզերակայանում: Աշնանը երգչուհին կայցելի Տիեզերագնացների պատրաստման մերձմոսկովյան կենտրոն: Թռիչքից առաջ նա մի քանի ամիս կմարզվի: Ենթադրվում է, որ Բրայթմանը տիեզերք կթռչի 2015-ի մայիսին:

 

Սառա Բրայթմանը կդառնա առաջին պրոֆեսիոնալ երգչուհին, ով կայցելի տիեզերք: