iPhone Photography Awards-ը հրապարակել է եզրափակիչ փուլ անցած լուսանկարները
Աշխարհի, թերևս, ամենահայտնի սմարթֆոնը՝ ամերիկյան iPhone-ը, այնպիսի որակյալ տեսախցիկներով է համալրված, որ դրանց միջոցով օգտատերերը կարողանում են անհավանական լուսանկարներ անել, որոնք կարելի է համեմատել Էնի Լեյբովիցի կամ Մարիո Տեստինոյի (նորաձևության ոլորտի հայտնի լուսանկարիչներ) աշխատանքների հետ։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, iPhone-ի 8 մեգապիքսելանոց տեսախցիկներն օգտատերերի շրջանում նոր հետաքրքրություն են առաջացնում լուսանկարչության հանդեպ։ Ուստի զարմանալի չէ, որ անհրաժեշտություն է առաջացել ստեղծել iPhone Photography Awards (IPP AWARDS) լուսանկարչական մրցույթը, որի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներում բնակվող մարդիկ ներկայացնում են նշված սմարթֆոնով արված հետաքրքիր լուսանկարներ։
Այս տարի մրցույթն անցկացվում է 7-րդ անգամ։ Ժյուրին արդեն ընտրել է եզրափակիչ փուլ անցածներին, ովքեր ներկայացնում են 17 երկիր։ Հաղթողը կհայտարարվի հունիսի 15-ին։
Բրիտանական պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է հաղթանակի հավակնող աշխատանքները, որոնք ներկայացված են 16 տարբեր անվանակարգերում։




























