Ջենիֆեր Լոպեսը, այնուամենայնիվ, կմասնակցի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը. ԶԼՄ-ներ
Օրերս միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ ամերիկյան հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը, ով կատարում է Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական երգը, հրաժարվել է մասնակցել միջոցառման բացման պաշտոնական արարողությանը։
Սակայն այժմ ԶԼՄ-ները, Լոպեսի ներկայացուցիչներին վկայակոչելով, տեղեկացնում են, որ երգչուհին, այնուամենայնիվ, ռեփեր Pitbull-ի ու բրազիլացի երգչուհի Կլաուդիա Լեյտեի հետ հունիսի 12-ին Սան Պաուլո քաղաքում կկատարի We Are One երգը, որն էլ կփակի բացման պաշտոնական արարողությունը։
«Ջենիֆերը չի ցանկանում հիասթափեցնել ո՛չ իր, ո՛չ էլ ֆուտբոլային երկրպագուներին, ուստի նա կմասնակցի բացման արարողությանը»,- մեջբերում է РИА-Новости-ն երգչուհու ներկայացուցիչներին։
Նշվում է, որ 25 րոպե տևողությամբ միջոցառման ժամանակ ելույթ կունենա 600 մարդ, այդ թվում նաև մարմնամարզիկներ, ակրոբատներ, պարողներ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, FIFA-ի ներկայացուցիչները, առանց հստակ պատճառ նշելու, ևս հաստատել էին, որ երգչուհին հունիսի 12-ին ելույթ չի ունենա Բրազիլիայում










