Ամենահայտնի «բժիշկ» Հյու Լորին 55 տարեկան է (լուսանկարներ)
Հյու Լորին՝ ամենահայտնի «բժիշկն» աշխարհում, այսօր նշում է ծննդյան 55-ամյակը։
Բրիտանացի դերասանը համազգային հաջողություն է ձեռք բերել Blackadder կատակերգական սերիալի թողարկումից հետո (1983-89թթ.), որտեղ նա կատարում է տարբեր կերպարների դերեր, գրում է РИА Новости-ն։


Բացի հեռուստատեսությունում աշխատանքից, Լորին 1990-ականների կեսերից նկարահանվում է նաև կինոյում, սակայն փոքր դերեր է կատարում, գրում է գրքեր։ 1996-ին լույս է տեսել նրա «The Gun Seller» վեպը, որը բեսթսելեր է դարձել։
Հյու Լորին զբաղվում է նաև երաժշտությամբ։ Նվագում է դաշնամուր, կիթառ, շրթհարմոն, սաքսոֆոն։


2007-ին Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը դերասանին շնորհել է Բրիտանական կայսրության շքանշանի սպայի կոչում։

Հյու Լորիին ԱՄՆ-ում ճանաչում է բերել «Դոկտոր Հաուս» սերիալը, որտեղ նրան գրեթե ոչ ոք չէր ճանաչում։ Սերիալը ոչ միայն հաջողություն է ունեցել հանդիսատեսի շրջանում, այլև արժանացել է քննադատների բարձր գնահատականին։

Հյու Լորին ստացել է երկու «Ոսկե գլոբուս», արժանացել է ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակին։















