Համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորներն ու դերասանները նամակ են գրել Պուտինին՝ պահանջելով ազատել ուկրաինացի ռեժիսորին
Համաշխարհային ճանաչում ունեցող մոտ 20 եվրոպացի ռեժիսորներ, դերասաններ և պրոդյուսերներ բաց նամակ են գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին, ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևին, մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկուն և գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ պահանջելով պարզաբանել Ղրիմում ձերբակալված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի ճակատագիրը, ում մեղադրում են ահաբեկչության կազմակերպման համար, գրում է newsru.com-ը։
Նամակում ասվում է. «Այս պահին հայտնի է, որ ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը մայիսի 11-ին ձերբակալվել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից Սիմֆերոպոլում գտնվող իր տանը և տեղափոխվել է Մոսկվա, որտեղ կալանավորվել է և սպասում է դատին։ Գրեթե 3 շաբաթվա ընթացքում նրա դեմ ներկայացված մեղադրանքների մասին ոչ մի պաշտոնական տեղեկություն չի եղել։ Մենք՝ նրա եվրոպացի գործընկերներս, խորապես անհանգստացած ենք և չենք դադարում անհանգստանալ նրա վիճակի և ճակատագրի համար»։
Նամակը ստորագրել են Պեդրո Ալմադովարը, Ակի Կաուրիսմյակին, Կեն Լոուչը, Դանիել Օլբրիխսկին, Բերտրան Տավերնյեն, Անջեյ Վայդան, Վիմ Վենդերսը, Քշիշտոֆ Զանուսին,այլք։










