Ժնևի փառատոնի շրջանակում ջրի վրա դաշնամուր կտեղադրեն

20:00 • 11.06.14

Ժնևում հունիսի 13-22-ն ընկած ժամանակահատվածում 4-րդ անգամ կանցկացվի «Նվագե′ք, ես Ձեր տրամադրության տակ եմ» խորագրով փառատոնը:


Ինչպես ներկայացնում է Euromag-ը՝ ձևավորված ավանդույթի համաձայն՝ «Նվագե′ք, ես Ձեր տրամադրության տակ եմ» փառատոնի շրջանակում Կանտոնի քաղաքների փողոցներում երաժշտական գործիքներ են տեղադրում, որոնք հասանելի են բոլորին:


Այս տարվա 15 գործիքից մեկը՝ դաշնամուրը, տեղադրվել է ջրի վրա, որի մոտ տանող կամրջակը կտեղադրվի միայն շաբաթվա վերջին՝ բացման արարողությանն ընդառաջ: Դեռևս դաշնամուրին հասնել հնարավոր է միայն լողալով:


Կանտոնի բնակիչների և հյուրերի համար ընդահանուր առմամբ՝ հասանելի կլինի 40 երաժշտական գործիք, որոնցից 15-ը կտեղադրվի Ժնևում: