Հայտնի կտավների վերարտադրումն անպիտան իրերի օգնությամբ (լուսանկարներ)
Անպիտան իրերից պատրաստված արվեստի գործերը լայն տարածում են գտնում։ Գեղեցիկ աշխատանքներ ստեղծելու համար օգտագործվում է այն ամենը, ինչ հնարավոր է գտնել շրջակայքում, գրում է 1mpics.com-ը։
Բրիտանացի Ջեյն Փերքինսն իր աշխատանքներում օգտագործում է ամեն ինչ՝ կոճակներ, լեգոյի մասնիկներ, խաղալիքներ, պլաստմասսայից պատրաստված իրեր և այլն։ Նկարչուհին վերարտադրում է այնպիսի հայտնի կտավներ, ինչպես Լեոնարդո Դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը, Վան Գոգի աշխատանքները։


















