Ջոան Ռոուլինգը 1.68 մլն դոլար է հատկացրել Շոտլանդիայի անկախացման դեմ արշավին
Բրիտանացի հայտնի գրող Ջոան Ռոուլինգը, ով փոքրիկ կախարդ Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակն է, որոշել է 1.68 մլն դոլար հատկացնել «Միասին ավելի լավ է» (Better Together) արշավին, որի նպատակն է թույլ չտալ Շոտլանդիայի առանձնացումը Մեծ Բրիտանիայից։
Ինչպես հայտնում է Газета-ն՝ Variety-ին հղումով, 21 տարի Շոտլանդիայում ապրած Ռոուլինգն ընդգծել է, որ անկախացումից հետո այդ երկիրն այլևս հետդարձի ճանապարհ չի ունենա, և Շոտլանդիան ստիպված կլինի առերեսվել բազմաթիվ տնտեսական ու քաղաքական խնդիրների։
Աղբյուրը նկատում է, որ Ռոուլինգի հատկացրած գումարն ամենախոշոր միաժամանակյա նվիրատվությունն է այս արշավին։
Հիշեցնենք, որ Շոտլանդիայի անկախության հանրաքվեն կկայանա սեպտեմբերի 18-ին։










