Ինչպիսի տեսք կունենա Անտոնիո Գաուդիի գլուխգործոցը`Սուրբ Ընտանիքի տաճարը, կառուցման ավարտին (լուսանկարներ, տեսանյութ)

00:43 • 11.06.14

Իսպանական Բարսելոնայի ամենահայտնի ճարտարապետական կոթողներից մեկի` Անտոնիո Գաուդիի նախագծած Սուրբ Ընտանիքի տաճարի (Սագրադա Ֆամիլիա) կառուցումը նախատեսվում է ավարտել 2026-ին:

Տաճարի կառուցումն սկսվել է 1882-ին՝ ըստ ճարտարապետ Ֆրանչեսկո դել Վիլյարի նախագծի, որն անավարտ է մնացել: Մեկ տարի անց նախագիծը հանձնել են Գաուդիին, ով այն սկսել է կառուցել ամբողջովին նոր նախագծի հիման վրա:

Ինչպես ներկայացնում է AdMe.ru-ն` եկեղեցու կառուցման համար պատասխանատու հիմնադրամը վերջերս տեսանյութ է ներկայացրել, որը պատկերում է, թե ինչ փոփոխությունների կենթարկվի կոթողը մինչ կառուցման աշխատանքների ավարտը: Ուղղաթիռից նկարահանված և համակարգչային անիմացիայի շնորհիվ ստացված կադրերը ցույց են տալիս կառուցման աշխատանքների յուրաքանչյուր փուլը և նախատեսված արդյունքը: Տաճարն այդ տեսքով ամբողջովին պատրաստ կլինի հանրահայտ իսպանացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի մահվան 100-րդ տարելիցին:

  

 

 

Ինչպիսի տեսք կունենա Անտոնիո Գաուդիի գլուխգործոցը`Սուրբ Ընտանիքի տաճարը, կառուցման ավարտին (լուսանկարներ, տեսանյութ)