Հոլիվուդում ֆիլմ կնկարահանվի Էդվարդ Սնոուդենի մասին

09:33 • 11.06.14

Հոլիվուդյան հանրահայտ ռեժիսոր Օլիվեր Սթոունը ֆիլմ կնկարահանի ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին՝ ըստ նրա ռուսաստանցի իրավաբան Անատոլի Կուչերենայի գրքի, հայտնում է Variety հանդեսը։

 

Օսկարակիր ռեժիսորը պայմանագիր է կնքել Կուչերենայի հետ՝ նրա «Ծովահրեշի ժամանակը» գրքի էկրանավորման իրավունքի համար:

Կուչերենան հայտնել է, որ գիրքը լույս է տեսնելու այս տարի: Վեպի սյուժեի հիմքում ամերիկացի լրտուի պատմությունն է, որին հետապնդում է ԱՄՆ-ի կառավարությունը:

 

Ավելի վաղ նշվում էր, որ Սնոուդենի մասին ֆիլմը նկարահանվելու է ըստ Լյուկ Հարդինգի վեպի:

Ենթադրվում է, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն մինչև տարվա վերջ։