Աբու Դաբիում մտադիր են «Աստղային պատերազմներ» ֆիլմի մոտիվներով թանգարան ստեղծել
Աբու Դաբիի իշխանությունները մտադիր են «Աստղային պատերազմներ» ֆիլմի մոտիվներով թանգարան ստեղծել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով էմիրության The National պարբերականին։
Մայիս ամսվա ընթացքում Լիվա օազիսում, որը գտնվում է Աբու Դաբիից 150 կմ հեռավորության վրա, խիստ գաղտնի պայմաններում անցկացվել են կինոսագայի 7-րդ մասի նկարահանումները։ Նկարահանման հրապարակում կառուցվել են հսկայական դեկորացիաներ՝ աշտարակ, տիեզերանավ, հին շուկա։
Աբու Դաբիի իշխանությունները մտադիր են նոր թանգարանում տեղակայել նկարահանումներից մնացած դեկորացիաները։ Պարբերականը նշում է, որ թանգարանի վայրը դեռևս հայտնի չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, թանգարանը կկառուցվի Սաադիյաթ կղզում։










