Սելին Դիոնի ամուսինը 30 տարվա համագործակցությունից հետո հրաժարվել է կնոջ մենեջերի պաշտոնից

15:49 • 12.06.14

Կանադացի աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնն իր ողջ կարիերայի ընթացքում առաջին անգամ մենեջերի պաշտոնում նոր մարդ է նշանակել, քանի որ իր ամուսինը հրաժարվել է այդ գործից։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, Դիոնի ամուսինը՝ Ռենե Անջելիլը, 30 տարի շարունակ եղել է երգչուհու մենեջերը, սակայն այժմ նա նշանակվել է կնոջը պատկանող Feeling Productions Inc ընկերության նախագահ։
 

Աղբյուրը նշում է, որ 46-ամյա Դիոնը հանդիպել է իր ապագա ամուսնուն 12 տարեկանում՝ 1981թ., երբ Անջելիլը եղել է 38-ամյա տղամարդ։ Նրանց սիրային հարաբերությունները սկսվել են 7 տարի անց, իսկ 1994թ. նրանք ամուսնացել են։ Դիոնն ու Անջելիլն ունեն 3 որդի, որոնցից 2-ը զույգ են։