Մոնակոյի իշխան Ալբերը ողջ երեկո խոսում էր Հայաստանի պատմության ու մշակույթի մասին. Հասմիկ Պապյան
Հայ օպերային երգչուհի, աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, առ այն, որ «Նորմա» օպերայի պրեմիերայից հետո, Մոնակոյի իշխան Ալբերը ողջ երեկոյի ընթացքում խոսել է Հայաստանի պատմության, մշակույթի մասին։
Գրառումը՝ ստորև։
«Մոնտե Կառլոյում, «Նորմա» օպերայի պրեմիերայից հետո, Մոնակոյի Իշխան Ալբերի հետ: Ամբողջ երեկո խոսում էր Հայաստանի պատմության, մշակույթի և իր հայ բարեկամների մասին: Այնքա՜ն բան գիտեր մեր երկրի մասին... անսահման տպավորիչ էր...»։










