Կիմ Չեն Ընը հոլիվուդյան կատակերգության հերոս կդառնա
Հյուսիսային Կորեայի «սիրելի առաջնորդ» Կիմ Չեն Ընը կդառնա հոլիվուդյան «Հարցազրույց» կատակերգության հերոսը, որն էկրաններին կհայտնվի հոկտեմբերին, հայտնում է rbc.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal պարբերականին։
Ֆիլմում գլխավոր դերերը կկատարեն դերասանններ Սեթ Ռոգենը և Ջեյմս Ֆրանկոն. նրանք կկատարեն հեռուստաշոուի հաղորդավարների դեր, որոնք հնարավորություն են ստացել հարցազրույց վերցնել հյուսիսկորեացի առաջնորդից։ Դրանից անմիջապես հետո ԿՀՎ-ն նրանց ներքաշում է իրենց գործերում՝ Կիմ Չեն Ընի սպանությունն իրականացնելու նպատակով։
Նախկինում ներկայիս առաջնորդի հայրը՝ Կիմ Չեն Իրը, նույնպես եղել է հոլիվուդյան ֆիլմի կերպար։










