Փաստեր հայտնիների մասին, որոնք կստիպեն ավելի շատ սիրել նրանց (լուսանկարներ)

08:35 • 13.06.14

Հայտնիներին հաճախ եսասեր ու անտարբեր են համարում, սակայն նրանք, ինչպես և բոլոր հասարակ մարդիկ, տարբեր են, իսկ նրանցից ոմանք աչքի են ընկնում իրենց բարի ու կամեցող բնավորությամբ:


Հայտնիներից շատերին առատաձեռն չեն համարում, քանի որ նրանցից ոչ բոլորն են գլուխ գովում իրենց բարի քայլերով: Այս մասին գրում է Viralnova.com-ը և ներկայացնում տարբեր տեղեկություններ ու փաստեր ճանաչված մարդկանց գործունեության վերաբերյալ, որոնք ոչ բոլորին են հայտնի:


Կիանու Ռիվզ


Կիանու Ռիվզը «Մատրիցա» ֆիլմաշարից ստացված 75 մլն դոլար աշխատավարձը փոխանցել է ֆիլմի SFX թիմին և անձնակազմի աշխատակիցների համար Harley Davidson մոտոցիկլետ է գնել:

 

Ջոնի Դեփ


Ջոնի Դեփը ճանփորդելիս միշտ իր հետ է վերցնում Կապիտան Ջեքի կոստյումը՝ հիվանդանոցներում անսպասելի այցելություններ կատարելու հիվանդ երեխաներին: Նա հաճախ նաև Դիսնեյլենդ է մեկնում իր այդ կոստյումով և զվարճացնում երեխաներին՝ առանց բացահայտելու իր ինքնությունը:


Թուփաք Շակուր


Թուփաք Շակուրը նամակ է ստացել մահացու հիվանդ երեխայի ծնողներից, ովքեր տեղեկացնում էին իրեն, որ Ջոշուայի վերջին երազանքը նրան տեսնելն է: Շակուրը մեկնել է Մերիլենդ՝ տեսնելու տղային: Ջոշուայի մահից հետո նա իր հրատարակչության անվանումը փոխել է՝ անվանելով այն «Ջոշուայի երազանքը»:

 

Ջոան Ռոուլինգ


Ջոան Ռոուլինգը «Հարի Փոթերի» 4-րդ գիրքը՝ «Հարի Փոթերը և հրդեհի գավաթը», գրելուց առաջ մեկ տարի շուտ է գրել վեպի ավարտը փոքրիկ Նատալի ՄքԴոնալդի համար, ով հիվանդ էր լեյկեմիայով: Աղջնակը մահացել է՝ չհասցնելով կարդալ Ռոուլինգի նամակը, որից հետո վերջինս Նատալիի պատվին է կոչել կերպարներից մեկին:

 

Ջոն Բոն Ջովի


Ջոն Բոն Ջովիի Soul Kitchen ռեստորանի մենյուում գներ չկան նշված: Փոխարենը նրանք նվիրատվություններ են ընդունում ուտելիքի դիմաց, կամ եթե հաճախորդը չի կարող վճարել, նա կարող է օգնել խոհանոցի աշխատանքներում:

 


Միլա Կունիս


Աֆղանստանի պատերազմի վետերան, սերժանտ Սքոտ Մուրը խնդրել է Կունիսին՝ ուղեկցել իրեն ծովային ուժերի պատվին կազմակերպված պարահանդեսի ժամանակ՝ 2011-ին, և Կունիսը չի մերժել:


Թոմ Քրուզ


Թոմ Քրուզը, ականատես լինելով վրաերթի, որի ժամանակ վարորդը հարվածելուց հետո հեռացել է, շտապ օգնություն է կանչել, մնացել զոհի կողքին, ուղեկցել նրան մինչև հիվանդասենյակ և վճարել հիվանդանոցի ծախսերը, երբ իմացել է, որ աղջիկն ապահովագրություն չունի: