Շուշան Պետրոսյանին մանդատից զրկելու հարցը անհեթեթություն է. ՀՀԿ խոսնակ
Գյություն չունի Շուշան Պետրոսյանի հարց, դա անհեթեթություն է: Այս մասին այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցադրմանը, թե մամուլում ակտիվ քննարկվում է, որ ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանին առաջարկում են կա´մ քվեարկել այնպես, ինչպես ՀՀԿ խմբակցության մյուս անդամները, կա´մ հրաժարվել պատգամավորական մանդատից:
«Շուշան Պետրոսյանը մեր քաղաքական թիմի անդամն է,մեր գործընկերըն և բոլոր նմանատիպ լուրերը, հրապարակումները, իրականության հետ որևէ կապ չունեն, անհեթեթություն են»,-հայտարարեց ՀՀԿ խոսնակը:
Հիշեցնենք, որ հւնիսի 21-ին Պետրոսյանը բոյկոտել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծի քվեարկությունը:










