Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարական է ներկայացրել

22:46 • 24.07.14

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Գերագույն ռադայի այսօրվա նիստում հայտարարել է իր հրաժարականի մասին:


«Ես հայտարարում եմ իմ հրաժարականի մասին՝ կապված կոալիցիայի փլուզման և կառավարական նախաձեռնությունների արգելափակման հետ: Սա երկրի պատմության մեջ լավագույն կառավարությունը չէ: Հուսով եմ՝ հետագայում ավելի կազմակերպված կառավարություն կստեղծվի: Համենայն դեպս՝ ներկայիս կառավարությունը արել է, ինչ կարողացել է և ինչպես կարողացել է», - Յացենյուկի խոսքը մեջբերում է Корреспондент-ը:


Յացենյուկը նշել է նաև, որ իր հետ միասին հրաժարական կտա նաև ողջ կառավարությունը: