Վթարի ենթարկված Air Algerie ընկերությանը պատկանող մարդատար ինքնաթիռը որոշ ժամանակ պատկանել է Մադրիդի «Ռեալ»-ին
Air Algerie ավիաընկերության ինքնաթիռը, որն այսօր վթարի է ենթարկվել, մի ժամանակ վարձակալության պայմանագրով պատկանել է Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբին: Այս մասին հաղորդում է newsru.com-ը՝ հղում կատարելով Marca իսպանական թերթին:
AH5017 չվերթը իրականացվել է Air Algerie ընկերության կողմից, որն այդ օդանավը վարձակալել էր իսպանական Swiftair ընկերությունից:
Այս ինքնաթիռով «Ռեալ»-ի թիմի ներկայացուցիչները ուղևորություններ են իրականացրել 2007-ից 2008-թվականները, երբ ակումբի նախագահը Ռամոն Կալդերոնն էր: Թագավորական ակումբը օդանավին «Arrow» անունն էր տվել:










