Սան Դիեգոյում մեկնարկել է Comic-Con 2014 փառատոնը (լուսանկարներ)
Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում մեկնարկել է Comic-Con 2014 փառատոնը, այն կտևի 4 օր, գրում է news.mail.ru-ն։
Ի սկզբանե փառատոնը նախատեսվում էր որպես կոմիքսների, գիտական ֆանտաստիկայի և դրա հետ կապված արվեստի ցուցադրություն։ Այժմ այն ներառում է փոփ-մշակույթի այլ մասնիկներ, ինչպես, օրինակ, հեռուստասերիալներ, մուլտֆիլմեր, խաղալիքներ, խաղաքարտեր և տեսախաղեր։
Աշխարհի տարբեր երկրներից մարդիկ գալիս են Comic-Con՝ համախոհներ գտնելու, իրենց սիրելի դերասաններին տեսնելու, նրանցից ինքնագրեր վերցնելու, կոմիքսներ ձեռք բերելու համար։





















