Հրդեհ Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի տանիքում

12:30 • 25.07.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր ժամը 11.31-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյան փողոցի թիվ 42 հասցեում գտնվող Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի տանիքում:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել 5 մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻԱԽ-ն և ավտոսանդուղք:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.50-ին, մարվել` 12.06-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: