Ուկրաինայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վլադիմիր Գրոյսմանը

11:28 • 25.07.14

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականից հետո նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը։

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, տվյալ որոշումը կայացվել է հուլիսի 24-ին. այդ մասին նշվում է կառավարության պաշտոնական կայքում։


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Գերագույն ռադայի երեկվա նիստում հայտարարել է իր հրաժարականի մասին:

 

«Ես հայտարարում եմ իմ հրաժարականի մասին՝ կապված կոալիցիայի փլուզման և կառավարական նախաձեռնությունների արգելափակման հետ: Սա երկրի պատմության մեջ լավագույն կառավարությունը չէ: Հուսով եմ՝ հետագայում ավելի կազմակերպված կառավարություն կստեղծվի: Համենայն դեպս՝ ներկայիս կառավարությունն արել է, ինչ կարողացել է և ինչպես կարողացել է», - ասել է Յացենյուկը։