Արբատը կդառնա չծխողների առաջին փողոցը Մոսկվայում
Մոսկվայի կենտրոնում գտնվող Հին Արբատը կդառնա առաջին փողոցը, որտեղ արգելված կլինի ծխելը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով ՌԴ առողջապահության նախարարության կայքում հրապարակված զեկույցին:
Այս առիթով հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա հուլիսի 26-ին՝ Ե.Վախթանգովի անվան թատրոնի մոտ գտնվող հրապարակում:
Միջոցառման շրջանակներում անցորդները կկարողանան ծխախոտը փոխանակել «Արբատ» վարչական շրջանի քաղաքապետարանի երիտասարդ ակտիվիստների մոտ գտնվող խնձորների հետ:
Բացի այդ, բոլորը ցանկացողները կկարողանան «չափել օդում առկա CO2-ի մակարդակը, զրուցել բժիշկիների հետ, չափել հասակը, քաշը, արյան ճնշումը»:










