Իրանում 3 ամերիկացի է ձերբակալվել

09:18 • 25.07.14

Իրանի իշխանությունները Թեհրանում ԱՄՆ-ի երեք քաղաքացու են ձերբակալել, հայտնում է lifenews.ru-ն:

 

Ձերբակալվածներից մեկն ամերիկյան The Washington Post հրատարակության թղթակից է: Թերթի արտաքին քաղաքականության վերաբերյալ հրապարակումների խմբագիր Դուգլաս Ջելը հայտնել է, որ թղթակից Ջեյսոն Ռեզեյնն ու նրա կինը՝ Էգենե Սելեհին, ձերբակալվել են հուլիսի 22-ի երեկոյան:

 

Կինն Իրանքի քաղաքացի է, ով վերջերս բնակության իրավունքի համար դիմել էր ԱՄՆ-ին: Ջելն ասել է, որ Ռեզեյենը Թեհրանում է աշխատում 2012-ից, փորձառու թղթակից է և արժանի է հարգանքի ու պաշտպանության:

 

Մյուս ձերբակալվածները ֆոտոթղթակիցներ են: