Մալիում ավիաաղետի պատճառը եղանակային պայմաններն էին. Ֆրանսիայի ՆԳ նախարար
Բուրկինա Ֆասոյից Ալժիր ուղևորվող Air Algerie ընկերության ինքնաթիռը, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովի խոսքով, Մալիում վթարի է ենթարկվել եղանակային վատ պայմանների պատճառով։
«Դա առավել հավանական վարկածն է»,- նշել է նախարարը, փոխանցում է Deutsche Welle-ն։
Նրա խոսքով՝ չկա ոչ մի հիմք կարծելու, որ ինքնաթիռը կործանվել է օդում։ Միաժամանակ Կազնյովն ընդգծել է, որ ավիաաղետի վերջնական պատճառները կհաստատվեն հետաքննության անցկացումից հետո։
Ինքնաթիռում գտնվել է 116 մարդ, այդ թվում՝ 51 ֆրանսիացի և 4 գերմանացի։ Օդանավի բեկորները հայտնաբերվել են հուլիսի 25-ին Մալիի հյուսիսում։ Դեպքի վայր են ուղարկվում ֆրանսիացի զինծառայողներ, որոնք կհսկեն աղետի վայրը քննչական գործողությունների ժամանակ։










