Օբաման և Ռյուտեն պայմանավորվել են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

10:19 • 25.07.14

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հինգշաբթի պայմանավորվել են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, հայտնում է «Վզգլյադ»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:

 

Օբաման և Ռյուտեն նկատի են առել Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը և եկել այն եզրակացության, որ Ռուսաստանը չի կատարում պայմանները, որ ավելի վաղ այդ երկրին առաջադրել էին ԱՄՆ-ն ու Եվրամիությունը: Ավելին, Օբաման ու Ռյուտեն ասել են, որ կան բոլոր նշաններն առ այն, որ Ռուսաստանը դեռ շարունակում է զինել ու մատակարարել Ուկրաինայի անջատողականներին, ագրեսիվ գործողություններ է թույլ տալիս ուկրաինական զինուժի նկատմամբ:

 

Առաջնորդները համաձայնել են, որ չեն կարող թույլ տալ, որ Ռուսաստանը հաջորդիվ ևս ապակայունացնի վիճակն Ուկրաինայում և որ միջազգային հանրությանն անհրաժեշտ կլինի լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել:

 

ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները վերաբերում են «Ռոսնեֆտին», «Կալաշնիկովին» և մի շարք այլ կարևոր ընկերությունների: